ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
05.02.2021 | 14:07

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Դեսպանը շնորհավորել է կոնգրեսմենին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղուն աշխատանք:


Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:


Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման: Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ